Պաշտպանել երեխանների իրավունքը նշանակում է լինել հանցագործ?
___________
S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սույն թվականի օգոստոսի 15-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով` ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդված, մաս առաջին: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»։
2008թ. նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին:
Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին S.O.S. Թեղուտի ակտիվիստների կողմից, ովքեր նաեւ զբաղվում են հասարակության խոցելի շերտերի իրավունքների պաշտպանությամբ:
Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն անցկացրեց, որի արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց N12105809 քրեական գործը` բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով:
2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ S.O.S Թեղուտի մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ:
2009թ. օգոստոսի 13-ին Մարիամ Սոխուդյանը ստացավ ծանուցագիր, որտեղ նշված է, որ նրան կանչում են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության` արդեն որպես մեղադրյալ:
«ԷկոԼուր»-ը կոչ է անում լայն հասարակայնությանը, այդ թվում պետական կառույցներին, հատուկ ուշադրություն ցուցաբերել այս գործի նկատմամբ եւ հիշեցնում է, որ ՀՀ Նախագահի կողմից հայտարարված հասարակության ժողովրդավարացման գործընթացը ենթադրում է հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանը, որի ձեւերից մեկն էլ ահազանգ հնչեցնելն է:
www.tert.am
_____
Բացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վարագույրը. սարսափելի է
Friday, 14 August 2009
Ակտիվիստին մեղադրում են ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին ահազանգելու համար
Автор vhovhan на 20:25
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment