Saturday 30 May 2009

Երեխաների համակարգիչների համար անհրաժեշտ են մի քանի իրեր

Արդեն մի քանի ամիս է ինչ հասարկության օգնությամբ սոիցիապես անապահով ընտանիքից դպրոցական մի աղջիկ ունի իր համակարգիչը: Ինտերնետի /և ոչ միայն/շնորհիվ գտնվեցին ոչ միայն համակարգիչ և համակարգչային մասեր նվիրաբերելու ցանկացողներ այլ նաև բարի մարդիկ ովքեր սովորեցրին աղջկան օգտվել համակարգչից:

Ուրախ եմ հայտնել որ շուտով ևս երկու համակարգիչ սիրով կհանձնվի սոցիալական անապահով ընտանիքներից` գիշերօթիկ դպրոցը ավարտած մի տղայի և Բժնի գյուղից մի աղջկա, համակարգիչների լրիվ լինելու համար մնացել է մի քանի փոքր բաներ

o Հոսանքի լար համակարգիչը հոսանքին միացնելու համար
o Մոնիտորը վիդեո քարտին միացնելու լար
o Մոնիտորը հոսանքին կամ սիստեմնիկին միացնելու լար
o Գրքեր համակարգիչի վերաբերյալ /շատ ցանկալի է Հայերեն լեզվով/, ուրախ կլինեմ նաև խորհուրդներին որտեղից կարելի է գնել ԼԱՎ հայերեն լեզվով գրքեր սկսնակների համար

եթե կարողանաք նվիրաբերել նշված իրերից որևէ մեկը շնորհակալ կլինենք
---
Հ.Գ: նշեմ նաև որ կա 3րդ համակարգիրը սակայն պակասում է մոնիտոր

No comments: