Thursday, 21 June 2007

Նորքի Գիշերօթիկ դպրոց

Նորքի Գիշերօթիկ դպրոց

Ցանկացած էակ կյանքի է գալիս սիրելու և սիրվելու համար, և դեռ մանուկ հասակից իրավունք ունի խաղաղ ու բարենպաստ մթնոլորտի: Սակայն լինում են դեպքեր , երբ երեխան զրկված է լինում առողջ ընտանեկան սիրուց, որի կարծես առաքելությունն է իր փեշի տակ առնել, ջերմացնել , գուրգուրել փխրուն էակին....
Ուստի երեխան ինքն է հայթայթում ճանապարհներ դեպի այդ ՄԵԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԵՐԸ:




Ճանապարհները բազմազան են հաճախ չգտնելով նրանք բռնում են անդունդի ճամփան:իսկ երբեմն էլ կյանքի խորդուբորդ ճամփաներով երկար թափառելուց հետո, սակայն չկորցնելով հավատը նրանք գտնում են այն լույսը որը ջերմացնում է իրենց հոգին: Ու գուցե հենց մենք եք ընտանեկան սիրով մեծացած այն մանուկները, որ պետք է սատարենք , ճամփա հարթենք և կիսենք այն ջերմությունն ու սերը որն այքան անհրաժեշտ է նրանց:


Ընդամենը Հավատ, Սեր և Աջակցություն է մեզնից պահանջվում, որպիսի այդ ուժը , եռանդը որ պարփակված է նրանց սրտերում, ձեռքերի մեջ լույս աշխարհ գա, արտահայտվի ու իր ուրույն տեղը գրավի Երկիր մոլորակի Վրա :

Այս անգամ ուղղությունը Նոր Նորքի սաղարթախիտ Այգիներն էր, որտեղ չորս պատերի ներսում պարփակված էին տաղանդաշատ հոգիները :




Հենց մեր աչքերի առջև Ընդամենը մի քանի րոպեների ընթացքում մի չնչի թղթի, հուլունքի , բրնձի կտորը նրանց հմուտ ձեռքերում վերածվում էր իսկական հրաշքի :

Այն գույների բազմազան գամման կարծես յուրովի մի թերապիա լիներ թե մեր թե իրենց համար:
ԻՆչ խոսք, դաստիարակները ճգնաջան աշխատանք են կատարում , սակայն առանց մանուկների ներքին ձգտման, պահանջի և արվեստի ընկալման դժվար թե մի փոքր հպումից նման բարձրաճաշակ գործեր ստեղծվեին :Ու երբեմն զարմանում եմ թե ինչքան բան ունենք սովորելու իրենցից:

Ուստի առաջարկում եմ ստեղծել արվեստի խմբակներ որ տեղ փոխադարձ հպումների , շփումների շնորհիվ այդքան մաքուր~~ ու անարատ էակները փորձի միջոցով իրենց էներգիան մեզ կփոխանցեն և մենք էլ հնարավորինս չափ խմբավորվելով միմյանց հետ նպաստող ու առողջ պայմաններ կստեղծենք հետագայից լուսավոր զարգացման համար :

No comments: