Thursday 6 August 2009

!!

մի ուրախ լուր

Երեկ համակարգիչը հասավ իր նշանավայր, կարող եմ համոզված ասել կոմպը իրոք շատ օգտակար կլինի այդ ընտանիքի համար, դրա պակասը միանշանակ կար, ընտանիքի երեք դուստրերը շատ խելացի են ու մեծ հետաքրքրություն ունեին համակարգչի հետ աշխատելու հանդեպ:

Շնորհակալություն  [info]lyric_23 -ին որ տեղեկացրեց այդ ընտանիքի մասին,շնորհակալություն այդ ընտանիքին ջերմ ընդունելության համար , շնորհակալություն Մարիամին և Արմոին, [info]noni_no  և Վարդանին, www.network.am Հայկ-ին և [info]janeik ին համակարգչի, մասերի և ծրագրային փաթեթներ տրամադրելու համար:

Սա 3րդ համակարգիչն էր, որ ստացվեց հավաքել , սակայն բնակաբար կանգ առնել պետք չե, դեռ շատ ընտանիքներ կան որտեղ կրթության համար այդքան կարևոր տեխնիկական միջոցը` համակարգիչը բացակայում է և միայն ձեր օգնությամբ այդ բացթողումը հնարավոր է լրացնել: 



No comments: