--------------------------------------------------------------------
Ուշադրություն Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-15:00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ Կրթության նախարարության դիմաց
Պահանջում ենք
Դադարեցնել հատուկ դպրոցներում կատարվող անօրիանականությունները /թերի ուսուցում, անառողջ մթնոլորտ, երեխաների անօրինական աշխատանք, տարբեր կարգի բռնություններ/
Ցուցաբերել հատուկ դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրություն
խստացնել վերահսկողությունը
ապահովել թափանցիկություն
վերականգնել երեխաների ոտնահարված իրավունքները
Թող ուսումնական տարվա առաջին օրը բացվեն հատուկ դպրոցների դռները ու էլ երբեք չփակվեն:
-------------------------------------------------------
Սեպտեմբերի 1-ին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են տարբեր հանրակրթական հաստատություններ` շնորհավորելու ուսումնական տարվա սկիզբը:
Իսկ հատուկ դպրոցները մնում են փակ և հեռու հասարակությունից:
Ժամանակն է բացվեն և այդ դռները:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի խումբ երիտասարդների հետ այցելելու է Նուբարաշենի հատուկ դպրոց և սաներին գրենական պիտույքներ, ուսումնական այլ պարագաներ է փոխանցելու, ինչպես նաև ծանոթանալու է նրանց առօրյային, ուսումնական ծրագրին, նիստ ու կացին, երեխաների հոգեվիճակին:
Այս կերպ պետական այրերի ուշադրությունը հրավիրվելու է այս խոցելի խմբի վրա:
Դուք ևս կարող եք աջակցել հատուկ դպրոցներում սովորող երեխաներին`
- կատարելով նվիրատվություններ երեխաներին` գրենական պարագաների տեսքով
Նվիրատվությունները փոխանցելու համար կարող եք երկուշաբթի, օգոստոսի 31-ին, ժամը 16:00-19:00 այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ գրասենյակ, Այգեստան 9, տուն 6 հասցեում, և այնտեղ թողնել նվերները: Հեռ. 010- 569910, 571399
Saturday, 29 August 2009
Երկու միջոցառում սեպտեմբերի 1ին
Автор vhovhan на 14:58
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment