Monday, 2 March 2009

Aynthap village


Երեկ գնացել էին Այնթափ` ընտանիքին տեսության: Ասեմ, որ պատկերացրածից շատ շաաաաաաաատ լավ էր: Իրենց ուժերով սարքել էին մի փոքրիկ , բայց հյուրընկալ տուն: Մաքուր էր կարևորը:Ընտանիքի հայրը հոգեկան հիվանդ էր ու տնից հաճախ փախնում էր լուսամուտից, կինն էլ այդ ապրումներից դարձել էր հավատացյալ: Չտեսնված երեխաներ էին` առողջ, կյանքով լեցուն: Զբաղվում էին երաժշտությամբ` դաշնամուր, շվի: Դաշնամուրը ամբողջովին լարից դուրս էր եկած: Մեր համար Առնո Բաբաջանյան նվագեց մեծ դուստրը: Սակայն մեկ ու մեջ էր ձայնը լսվում: Պարզ է չէ ինչու? գումար չունեն դաշնամուր լարելու:Կարող է միասին փորձենք այս հարցը լուծել?

No comments: