Հոկտոմբերի 6, սովորական աշնանային օր: Առաջին հայացքից չտարբերվող, սակայն, սպասեք , մի շտապեք, Խարբերդի մանկատանը տոն էր` Աշնան տոնը:
Մենք ` մի խումբ երիտասարդ հանդիսատես, ներկա էինք: Արդեն սովորական օր չէր և մեր համար և երեխաների:
Մանկատան` այդ փոքրիկ աշխարհի, բնակիչները գեղեցիկ ներկայացում էին պատրաստել, իհարկե, մանկավարժների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Անգնահատելի է նրանց հետ կատարած աշխատանքը, իսկ բառերը չեն կարող արտահայտել նրանց հոգատարության կարևորությունը:
Մեր նպատակը չէ նկարագրել մանկատան բնակիչների կյանքը` որի գույները այդքան էլ բազմազան չեն, կարիքները, որոնք քիչ չեն: Նպատակն է փորձել վերացնել հասարակության` հենց մեր կողմից առաջացրած պատը` անջրպեդը, փորձենք բաց անել մեր սրտերը և տալ փոքրիկներին այն ջերմությունը, ինչի կարիքը բոլորս ունենք, տալ մեր ընկերությունը` ինչի կարիք նրանք առավել ևս զգում են: Անտարբերություն: Մի?թե սրան են արժանի: Մենք միայն սա են ք տվել` անտարբերություն:
Իհարկե մեր այցելությունը քիչ էր երեխաներին լավ ճանաչելու համար, սակայն տեսանք նրանց ձեռքի աշխատանքները, որոնք հիանալի էին, լսեցինք նրանց երգը, արտասանությունը:
Հույս ունենք այսպիսի անսովոր օրերը քիչ չեն լինի և մեր և երեխաների կյանքում…
Լուսինե
Tuesday, 9 October 2007
Եկեք բացենք մեր սրտերը և աչքերը
Автор vhovhan на 13:19
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment