tag:blogger.com,1999:blog-2316434474898282176.post-58688788522716179482008-01-24T13:49:00.000+04:002008-01-24T13:51:27.698+04:00Հանրօգուտ աշխատանքՈւշադրություն,

մտավոր թեր զարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց 9րդ դասարանի երեխաները հետ միասին այպիսի մի հանրօգուտ ծրագիր է մշակվել `
Գիշերօթիկ դպրոցի երեխաները ձայնագրում են հետաքրքիր աուդիո գրքեր` հեքիաթներ,ասմունքներ և այլն , ապա այն անվճար բաժանվում է կույր և տեսողական դժվարություներ ունեցող երեխաների համար: Գիշերօթիկի երեխաների համար դա հնարավորություն կարող է հանդիսանալ ապացուցելու որ ֆիզիկական արատները չեն կարող լինել խոչնդոտ հասարակության ինտեգրմանը և նրանում կարևոր դեր իրականցնելու համար, իսկ տեսողական դժվարություններ ունեցող երեխաները հնարավորություն կունենան ունկնդրել հետաքրքիր նյութեր իրենց հասակակիցների կատարմամբ:

Որպեսզի ծրագիրը ունենա ընթացք և արդյունք անհրաժեշտ է օգնել երեխաներին կատարել ձայնագրությունները, այսինքն պետք են մարդիկ ովքեր կկարողանան ժամանակ տրամադրել և այցելելով դպրոց ~ ստեղծել երեխայի համար բարենպաստ աշխատանքային մթնոլորտ, անհրաժեշտության դեպքում տալ խորհուրդ կամ ծառայել օրինակ ապա ձայնագրել երեխային
/համակարգչի միջոցով/: Նաև կարող են օգնել այն անձիք ովքեր որակյալ կմշակեն աուդիո նյութերը` աղմուկները վերացնելու, երաժշտություն ավելացնելու համար և այլն:Նաև անհրաժեշտ են մարդիկ ովքեր ընտրեն հետաքրիր հեքիաթներ և առակներ և կկատարեն որոշակի մշակում որպիսզի ավելի հարմար լինի այն ձայնային տեսքի վերածելու:

Մի խոսքով պետք են պինդ մարդիկ ովքեր սիրում են երեխաների հետ աշխատանքը, ովքեր եռանդ ունեն կատարելու հանրօգուտ աշխատանք և նպատակասլաց են: Որպիսզի պատահաբար թյուրիմացություներ չլինեն նշեմ որ ֆինանսական վարձատրություն չի նախատեսվում~ սակայն դրա փոխարեն կվարձատրվեք երեխաների ժպիտներով և նրանց հետ անցկացրած րոպեներով~ և միաժամանակ կմասնակցեք մի հետաքրքիր, հանրօգուտ, նախադեպը չունեցող նախագծի իրակացմանը:
Քանի որ ֆինանսներից խոսեցի նշեմ որ ՄԱԿը դպրոցների լավագույն ծրագրերի շրջանակում կֆինանսավորի դպրոցին գրքերի,տեխնիկայի, սենյակի կոսմետիկ վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը:Բացի դրանից երեխաների հանգստի համար կհատկացվի գումար 100.000 դրամի չափով:

Բացի աուդիոգրքերից նաև նախատեսվում է գրանցել կարճ վիդեո հոլովակներ լսողական դժվարություն ունեցող երեխաների համար, հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ ովքեր կօգնեն հետաքրքիր սցենարներ մշակել և երեխային փոխանցել անհրաժեշտ հմտություները երեխային հոլովակը իրականցնելու համար:

սպասում եմ հարցերի առաջարկություների դիտողություների և այլն այս թեմայում
..կամ հետևալ միջոցներով իմակ` vhovhan[at]gmail[dot]com, ICQ` #71537566vhovhanhttp://www.blogger.com/profile/17633198193619863186noreply@blogger.com